2018թ. մարտի 20-ին Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեցին ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի արդյունքները: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը, որը հանդիսանում է նաև Ծրագրի ղեկավար կոմիտե, վարում էր ՀՀ բնապահպանության նախարար, Խորհրդի նախագահ պարոն Ա. Մինասյանը: Նիստին ներկա էր նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Դմիտրի Մարիյասինը: ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դ.Հարությունյանը ներկայացրեց «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» Ծրագրի արդյունքները, մասնավորապես Ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության և Երկամյա առաջընթացի առաջին զեկույցի արդյունքները: Խորհրդի նիստին ներկայացվեցին նաև վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված հետագա աշխատանքները:
Խորհրդի նիստին ներկայացվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության հանձնառությունները և Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակները, ՀՀ կառավարության «ՀՀ կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 49-8 որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը, ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությունները Կլիմայի Կանաչ Հիմնադրամի ֆինանսական մեխանիզմի շրջանակում:
Զեկուցում_Ծրագրի արդյունքների ներկայացում_Դ.Հարությունյան_հայ_pdf_2MB