Հայ
Eng
«Կլիմայի փոփոխություն. թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողով
04 սեպտեմբերի 2019

«Կլիմայի փոփոխություն. թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողով

Alt

2019թ․ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխություն. թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո ՄԱԶԾ  հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում։


Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ կիսվել համապատասխան տեղեկատվությամբ Չափումների, Հաշվետվայնության և Հավաստագրման համակարգի, Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության շրջանակների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել «Թափանցիկությանն ուղղված կարողությունների հզորացման նախաձեռնություն» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը։


Բացման խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհայլա Ստոյկոսկան։ Աշխատաժողովին մասնակցեցին մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես միջազգային, այնպես էլ ազգային փորձագետեր և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։


 


Կից ներկայացված են աշխատաժողովի զեկույցները՝


Թափանցիկության շրջանակների նոր զարգացումներ
ՉՀՀ հարթակներ
Սյուզան Լեգրո, ՄԱԶԾ միջազգային փորձագետ


ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգը Հայաստանում
Մարինա Սարգսյան, Երկամյա առաջընթացի 3-րդ զեկույցի պատրաստման ծրագրի առաջադրանքի ղեկավար


Թափանցիկությանն ուղղված կարողությունների հզորացման նախաձեռնություն (CBIT) ծրագրի ակնարկ
Դիանա Հարությունյան, ՄԱԶԾ-ԳԷՖ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող


ՉՀՀ փորձը ծրագրային մակարդակում
Տիգրան Սեկոյան, ՄԱԶԾ ազգային փորձագետ


ՉՀՀ  փորձը համայնքային մակարդակում
Արտեմ Խարազյան,  ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք II» ծրագրի ազգային փորձագետ


ԵՄ Կլիմայի համար (EU4Climate)
Յեվգեն Գրոզա, EU4Climate տարածքային ծրագրի ղեկավար


ՉՀՀ համակարգ AFOLU սեկտորի համար
Էնդրյու Հեյվուդ, ՄԱԶԾ միջազգային փորձագետ


Ազգային մակարդակով սահմանված ներդրումներ (ԱՄՍՆ). CBIT ծրագրի և այլ նախաձեռնությունների միջև կապը
Միքայել Վարդանյան, Շրջակա միջավայրի նախարարություն


 


 



Կիսվել