23 hունիս, Ալավերդի. Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող Կանաչ ճամբար կենտրոնում տեղի ունեցավ «Իմ կանաչ Ալավերդի» երիտասարդական գաղափարների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթը կազմակերպվել էր Եմ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (Sida) «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Զարգացման կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյան, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ողջունեցին միջոցառման մասնակիցներին։
Կարևորեցին երիտասարդների կարեվոր դերը համայնքում եղած մարտահրավերների լուծման համար և նրանց հետ անցկացրին պանելային քննարկում՝ ընդգծելով ԵՄ-ն կլիմայի համար» և «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» ծրագրերի շրջանակներում համայնքին իրականացվող ընթացիկ աջակցության և նախաձեռնությունների մասին: Երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը և մտահոգությունները՝ կապված իրենց համայնքի զարգացման և կանաչ վերափոխման հետ:
Գաղափարների մրցույթը հայտարարվել էր հունիսի սկզբին՝ նպատակ ունենալով հավաքագրել գաղափարային հայտեր Ալավերդի համայնքի 50 երիտասարդներից ՝ նվիրված էներգաարդյունավետության, էներգախնայողության, կանաչ լուսավորության և ենթակառուցվածքների և մաքուր տրանսպորտի ուղղությամբ լուծումներին:
Իրազեկության արշավը նպատակ ուներ իրազեկել շուրջ 50 երիտասարդների (15-21 տարեկան) կլիմայի փոփոխության, մթնոլորտի վրա գլոբալ եվ տեղական մակարդակներում մարդկային գործունեության ազդեցության, մասնավորապես՝ էներգիայի արտադրության եվ օգտագործման եղանակների, ինպես նաև՝ վերականգնվող աղբյուրների նորարարական էներգաարդյունավետ կիրառությունների վերաբերյալ։
Ստացած գիտելիքի և տեղեկատվական աղբյուրների հիման վրա, երիտասարդները բաժանվեցին 5 թիմի, որոնց տրվեց երկու շաբաթ ժամանակ ներկայացնելու իրենց գաղափարային հայտերը, որից հետո մրցույթի ժյուրին իրականացրեց նախնական գնահատում:
Ամփոփոփիչ միջացառմանը, մինչ գաղափարների ներկայացումը, երիտասարդները մասնակցեցին առցանց վիկտորինային կրկնակի ստուգելու իրազեկության արշավի ժամանակ ստացած գիտելիքը: Վիկտորինայի միավորներն ավելացվեցին նրանց գաղափարների վերջնական գնահատմանը: Այնուհետև, թիմերը ժյուրիին ներկայացրին իրնց գաղափարային նախագծերը։
Ընտրվեցինեզրափակիչ փուլի 3 թիմ՝ 3 անվանակարգում՝ լավագույն ձեվակերպված գաղափար, լավագույն իրագործելի գաղափար և լավագույն թիրախային ներգրավվածության գաղափար:
Գնահատվեցին մրցույթի համար սահմանված չափանիշների հիման վրա՝ ա. նախագծի ձեվավորելիս փաստահեն, թեմատիկ ֆոկուսի առկայությամբ և ամբողջական մոտեցում, բ. նախագծի իրականացման հավանականությունը և գ. հասանելիություն և ազդեցություն: վերջնական գնահատման համար հաշվի են առնվել գաղափարների ներկայացման և փիչինգի հմտությունները:
Լավագույն ձեվակերպված գաղափար անվանակարգի հաղթող ճանաչվեց ՀԵԲԱ ՀԿ-ի թիմը՝ իր «Մարդկային էներգիայով՝ էներգիայի արտադրություն» գաղափարով։ Գաղափարն է Ալավերդիում կառուցել խաղահրապարակ մաքուր էներգիա ստանալու նորարարական մեխանիզմներով, որտեղ մարզվելուց առաջացած կինետիկ էներգիան կվերածվի էլեկտրական էներգիայի։
Լավագույն իրագործելի գաղափար անվանակարգը հատկացվեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ԼեդԼայթ թիմին՝ «Էներգաարդյունավետ լուսավորության լուծումներ» գաղափարին, որով առաջարկվում է Ալավերդի համայնքի փողոցների գիշերային լուսավորության արդիականացում ՝ միտված էներգաարդյունավետությանը, էներգախնայողությանը և մարդկային անվտանգությանը։
Երրորդ՝ լավագույն թիրախային ներգրավվածության գաղափար անվանակարգը տրվեց Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանի՝ «Կանաչ փոխադրամիջոց» թիմին, որն էլ առաջարկում էր հանրային «արևային տրանսպորտ»-ի ներդրում և կիրառում, որի կարիքը չափազանց զգացվում է համայնքում։
Հաղթող թիմերին և բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և մրցանակներ, և որ ամենակարևորն է՝ նրանք հեռացան խորը և հզոր զգացումով, որ իրենց համայնքն անտեսված չէ, և միջազգային կազմակերպությունները պատրաստ են աջակցել համայնքին դեպի ավելի կանաչ և ավելի մաքուր զարգացման: