2017թ. հունիսի 8-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացվեց կլոր սեղան «Կնոջ դերը էներգետիկայում» թեմայով: Քննարկման կազմակերպմանն աջակցություն է ցուցաբերվել «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի շրջանակներում: Քննարկման նախաձեռնողը Նունե Սաքանյանն էր` ԱՄՆ Պետքարտուղարության Professional Fellows Program ծրագրի շրջանավարտ: Ակումբի հյուրը` ԱՄՆ Հավայի նահանգի «Women in Renewable Energy (WiRE)» կազմակերպությունը ներկայացնող Վերոնիկա Ռոչան էր: Քննարկմանը մասնակցեցին էներգետիկայի ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների, պետական և բիզնես կառույցների իգական սեռի ներկայացուցիչներ:
Քննարկման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է «ԷկոԼուր» մամուլի ակումբի ինտերնետային կայքում: