Հայ
Eng
«COP25 - ԳործիրՀիմա» իրազեկության բարձրացման միջոցառման թվային արշավի զեկույց
30 ապրիլի 2020

«COP25 - ԳործիրՀիմա» իրազեկության բարձրացման միջոցառման թվային արշավի զեկույց

Alt

Թվային արշավի զեկույցում ամփոփված են առցանց հարթակներում և սոցիալական մեդիաներում «COP25 - ԳործիրՀիմա» միջոցառման թվային ակտիվացման վերլուծությունը, արդյունքները, հիմնական դիտարկումներն ու եզրահանգումները։
Թվային արշավի հիմնական նպատակն էր բարձրացնել իրազեկումը 2019 թ․ դեկտեմբերի 2-13-ը անցկացված ԿՓՇԿ կողմ երկրների 25-րդ համաժողովի՝ COP25-ի ընթացքում քննարկված կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ընդգծել Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ով երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և կլիմայի բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները՝ որպես ԱլԳ երկիր և «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու: Արշավը նպատակ ուներ ընդլայնել հասարակության իրազեկվածությունը կլիմայի փոփոխության հետևանքների լուծման հարցում տեղական իշխանությունների ու պետական կառույցների, պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգային հանրության հետ սերտ համագործակցության արդյունքում Հայաստանի գրանցած առաջընթացի մասին, ինչպես նաև՝ խրախուսել ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը մրցույթին, որը միտված էր կլիմայի փոփոխության հարցերի բարձրաձայնելուն և Հայաստանի կողմից իրականացվող կլիմայական գործողությունների հանրայնացման խթանմանը:

 

 

 

 


Կիսվել