Հայ
Eng
Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգ
21 մայիսի 2023

Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգ

Alt

«ԵՄ-ն Կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի ներքո Շրջակա միջավայրի Ավստրիայի գործակալությունը (EAA, Umweltbundesamt) մշակել է «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգը», հիմք ընդունելով մի կողմից՝ Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և նրանց անդամ պետությունների, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» Համաձայնագրի պահանջները (ՀԸԳՀ): Օդի որակի համար ՀԸԳՀ նպատակ ունի ներդաշնակեցնել Հայաստանի օրենսդրությունը օդի որակի եվրոպական դիրեկտիվների/հրահանգների հետ:

 

Հայեցակարգը ներառում է Հայաստանում օդի որակի մոնիտորինգի օրենսդրական դաշտի վերլուծությունները, որոնք կատարվել են Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ծաղկաձոր, Արարատ, Չարենցավան, Կապան, Քաջարան քաղաքներում օդի որակի մոնիտորինգի ցանցերի քարտեզագրմանը զուգահեռ: Մոնիտորինգի կայանների տեղակայման, ներառյալ երթևեկության, արդյունաբերական, քաղաքային և ետնամասային տեղակայումների չափանիշների սահմանման վերաբերյալ տրվել են առաջարկություններ:

 

Հայեցակարգը ներառում է նաև Երևանի պիլոտային կայանի ծախսերի նախահաշիվը, ներառյալ ՈԱ/ՈՀ և սարքավորումների և տեղակայանքների, նմուշառման համակարգերի և անալիզատորների պարամետրերի և ծախսերի նկարագրությունը:

 


Կիսվել