Հայ
Eng
Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ արդիականացման սոցիալական և գենդերային առավելությունների գնահատում. ուսումնասիրություն
11 օգոստոսի 2023

Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ արդիականացման սոցիալական և գենդերային առավելությունների գնահատում. ուսումնասիրություն

Alt

«Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ արդիականացման սոցիալական և գենդերային առավելությունների գնահատում» ուսումնասիրության հիմնական նպատակն էր՝ գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ազդեցությունը Երևանի շահառու համայնքային մանկապարտեզների համար, որոնց վերակառուցումը, վերանորոգումը և ջերմամեկուսացումն իրականացվել են Ծրագրի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ: Ուսումնասիրության անհրաժեշտությունը պայմանավորված էր Ծրագրի Գենդերային գործողությունների ծրագրով (ԳԳԾ), որտեղ բարելավումների մոնիտորինգը տվյալների հավաքագրման միջոցով սահմանված է որպես ԳԳԾ-ի Միջնաարդյունք 4-ի գնահատման գործողություն: Մասնավորապես, մշակվել են շահառուների՝ գենդերային տարանջատված ցուցանիշներ և երեխաների հարմարավետության, հաճախելիության և առողջության բարելավման վերաբերյալ որակական տվյալներ՝ Ծրագրի սոցիալական և գենդերային օգուտները ներկայացնելու համար:

Ուսումնասիրությունն իրականացվել է այն վերանորոգված մանկապարտեզներում, որոնք շահագործվել են 2022-2023թթ․ ձմեռային սեզոնին։ Պահանջվող տվյալներն ու տեղեկատվությունը հավաքագրվել են տեղայցերի և հետազոտության երեք մեթոդների կիրառմամբ. (i) խորացված հարցազրույցներ,(ii) թիրախային խմբերի քննարկումներ, և (iii) հարցախույզեր:

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:


Կիսվել