Առաջադրանքի նպատակն է մշակել հասարակական և բազմաբնակարան շենքերի անձնագրերի օրինակելի ձևեր, վերհանել անձնագրերի կազմման հետ կապված խոչընդոտները, որոնք առաջացել են անձագրերի փորձնական լրացման արդյունքում և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ, մշակել տեխնիկական առաջադրանք շենքերի միասնական տեղեկատվական համակարգի համակարգչային ծրագրի ստեղծման համար։
Նյութերը պատրաստվել են Ծրագրի շրջանակում ներգրավված «Ուրբան» հիմնադրամի և «Հայնախագիծ» ԲԲԸ կոնսորցիումի կողմից և քննարկվել են աշխատաժողովների ընթացքում, ինչպես նաև պարբերաբար, աշխատանքային կարգով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ: