Կլիմայի փոփոխության բյուջետային ինտեգրման ինդեքսը (ԿՓԲԻԻ) մշակվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից որպես ազգային հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) համակարգերում կլիմայի փոփոխության ինտեգրման մակարդակի գնահատման գործիք: ՀՖԿ համակարգերում կլիմայի փոփոխության ինտեգրման մակարդակի գնահատման արդյունքում հնարավոր է ձևավորել առավել համակարգային մոտեցում և օբյեկտիվորեն գնահատել ՀՖԿ համակարգերում կլիմայի փոփոխության ինտեգրման առաջընթացը: Նման գնահատումը նաև սահմանում է ելակետային իրավիճակը, օգնում է կազմել կլիմայի փոփոխության ինտեգրմանն ուղղված բարեփոխումների օրակարգ` ըստ առաջնահերթությունների, նպաստում է տարբեր երկրների միջև համեմատությունների իրականացմանը և հարթակ է ստեղծում զարգացման գործընկերների հետ համագործակցության համար: