Զեկույցի նպատակն է ուսումնասիրել ֆինանսական գործիքների դերը և ազդեցությունը կլիմայի փոփոխության կանխարգելման և հարմարվողականությանն ուղղված գործընթացների վրա։ Զեկույցը կազմվել է ՄԱԶԾ-ԵՄ «ԵՄ-ը կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի բաղադրիչներից է տնտեսական գործունեության վերափոխման խթանումը դեպի զարգացման ցածր ածխածնային ուղի: Այս հանգամանքով պայմանավորված՝ ֆինանսական համակարգն իր հերթին բախվում է հիմնական ֆինանսական հոսքերը ավանդական ածխածնային տնտեսությունից դեպի ցածր ածխածնային տնտեսություն վերահասցեավորելու մարտահրավերին: