Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է, որը ապահովում է ՀՆԱ 12 և զբաղվածության 24.3։ Գյուղատնտեսական արտադրանքը միտված է հետզհետե աճելու՝ համահունչ պահանջարկի աճին, սակայն կլիմայի փոփոխությունը առաջ է բերում լուրջ մարտահրավերներ, որը ներկայումս ազդում է և շարունակելու է ազդել գյուղատնտեսական գործունեության վրա, ինչպես նաև ազդեցություն կրել դրանից։ Միևնույն ժամանակ այս ոլորտը ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների երկրորդ ամենախոշոր արտադրողն է, որպես մի շարք գործընթացների հետևանք, այդ թվում՝ աղիքային խմորման, գոմաղբի կառավարման, մշակաբույսերի պարարտանյութերի կիրառման և այլն։ Այս արտանետումների մեջ գերակշռում է ածխաթթու գազը։
Այստեղ ներկայացվող ուսումնասիրության նպատակն է գնահատել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մեղմման ներուժը՝ ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակման նպատակով, կենտրոնանալով ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրների վրա, և մշակել առաջարկություններ քաղաքականության և միջոցառումների մասով՝ կլիմայի փոփոխության ներգործության մեղմման պրակտիկայի յուրացման և կիրառման համար: