ԱՍԳ (NDC) ֆինանսավորման ռազմավարությունը և ներդրումային պլանը նպատակ ունի օժանդակել կառավարությանը կիրարկել ԱՍԳ-ում և ԱՍԳ իրականացման պլանում մատնանշված առաջնահերթ գործողությունները և տրամադրում է ուղեցույց, թե ինչպես արդյունավետ գնահատել, մոբիլիզացնել, մասշտաբավորել և օգտագործել ֆինանսավորումը: Փաստաթուղթը ներառում է հինգ բաժին: Այն նախ ներկայացնում է Հայաստանի ԱՍԳ պարտավորությունների ընդհանուր ակնարկը, հիմնական ոլորտները, որոնք ունեն ջերմոցային գազերի արտանետումների ամենաբարձր մակարդակ, մինչ այժմ ձևավորված՝ կլիմայի ֆինանսավորման ընդհանուր պատկերը, հիմնական սահմանափակումների շրջանակը և լրացվելիք բացերը: Երկրորդ մասը վերաբերում է մինչև 2030-ը ԱՍԳ նպատակներին հասնելու համար պահանջվող ֆինանսավորման կանխատեսումներին: Ուղեցույցները, թե ինչպես մոբիլիզացնել պետական-մասնավոր ռեսուրսները երկրի և միջազգային կտրվածքով, կազմում են այս փաստաթղթի երրորդ՝ հիմնական բաժինը: Մյուս երկու մասերում քննարկվում են կլիմայի ֆինանսավորման ոլորտում չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ, MRV) մեխանիզմները, ֆինանսավորման «ճարտարապետության» բարելավման միջոցառումների ցանկը և ներդրումային ծրագիրը՝ անհրաժեշտ գործողություններով։
նախագիծը ներկայացված է էջի անգլերեն տարբերակում