«ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրն օժանդակում է Արևելյան գործընկերության վեց երկրների կլիմայի փոփոխությանը հակազդեցությունը ձեռնարկելու ուղղությամբ: Ծրագրի մասնակից բոլոր գործընկեր երկրները ՄԱԿ ԿՓՇԿ կողմեր են, և դրանց Հավելված I-ի անդամ կամ Հավելված I-ում չընդգրկված լինելը հանգեցնում է կողմերից ակնկալվող հաշվետվայնության տարբեր պարտավորությունների։ Այսպիսով ծրագիրն աջակցում է երկրներին՝ Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրի իրագործման և կլիմայի քաղաքականության և օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը հասարակության կյանքի վրա և մեծացնել այդ փոփոխության նկատմամբ դիմակայությունը:
Հաշվետվությունն ամփոփում է երկրների բնութագրերը, մանրամասնում է Ազգայնորեն սահմանված գործողությունների վերաբերյալ և ներկայացնում մի քանի գործնական ուսումնասիրություններ: Հայաստանի դեպքում ընդհանուր եզրահանգումն է, որ երկիրն ունի լավ զարգացած պետական ֆինանսների բյուջետավորման համակարգեր, սակայն, միջոլորտային, մասնավորապես, կլիմայի փոփոխության քաղաքականության գծով ծախսերի, բյուջետավորման և հաշվետվայնության սահմանման համար կպահանջվի բյուջետավորման գործընթացում նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում, կլիմայի բյուջեի պիտակավորման գործիքների կիրառում ինչպես նաև միջգերատեսչական համակարգման բարելավում: