Հետազոտության նպատակն է բացահայտել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքն ու բացերը: Ամրագրված միջոցառումների կատարման ընթացքի գնահատման հիման վրա կատարվել են ճանապարհային քարտեզի վերանայման առաջարկություններ:
Հետազոտությունը բաղկացած է չորս մասից, որոնք վերաբերում են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման գնահատման մեթոդաբանությանը, Փարիզյան համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման գործողությունների ծրագրին, ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման ազգային համակարգին, ջերմոցային գազերի դիտանցման, հաշվետվություններ ներկայացման, ստուգման և կատարման համակարգերի ու հանրային քննարկումների ընթացակարգերի, կլիմայի փոփոխության ինստիտուցիոնալ ասպեկտներին և օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված միջոցառումներին: