Ջերմոցային գազերի արտանետումների չափումը, հաշվետվայնությունը և հավաստագրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևոր գործիք է: ՉՀՀ տերմինն օգտագործվում է նկարագրելու բոլոր այն միջոցառումները, որոնք երկրները ձեռնարկում են արտանետումների, մեղմման գործողությունների և աջակցության վերաբերյալ տվյալների հավաքագրման նպատակով: Որպեսզի հնարավոր լինի տեսնել արտանետումների նվազեցման ուղղությամբ երկրի ձեռնարկած գործողությունների առաջընթացը և երկրի գործադրած ջանքերը դիտարկել գլոբալ հանրության հետ համեմատության մեջ, անհրաժեշտ է ունենալ ՉՀՀ համակարգ, որը համահունչ կլինի մյուս երկրների կողմից կիրառվող սկզբունքներին:
Հաշվետվության նպատակն է աջակցել Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի գործառնականլ համակարգին, հիմնվելով երկրի փորձի վրա և կիրառելով միջազգային լավագույն փորձառությունը՝ ըստ ԵՄ հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: