Հայ
Eng
ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն
05 ապրիլի 2023

ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն

Alt

«ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի պատվերով «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերության կողմից:

 

Սոցիոլոգիական հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ծրագրի շահառու և ոչ շահառու շենքերի բնակիչների կարծիքն էներգաարդյունավետության և, մասնավորապես, շենքի ջերմամեկուսացման արդյունքում ստացած կամ ակնկալվող օգուտների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել բնակիչների՝ ծրագրի շահառու դառնալու ցանկությունը/պատրաստակամությունը և ֆինանսական հնարավորությունը:

 

Հարցման ընտրանքը ներառել է Արագածոտն, Արարատ, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք մարզերի և Երևանի 1,005 տնային տնտեսություն:

 

Հաշվետվության հայերեն և անգլերեն տարբերակները հասանելի են այստեղ

 


Կիսվել