Ամփոփ հաշվետվությունը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների սեյսմիկ կարգավիճակի տեխնիկական հետազննության արդյունքները: Հետազննությունն անց է կացվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում՝ որպես տեխնիկական օժանդակություն «Երևանի էներգաարդյունավետության ծրագրին»: Վերջինս իրականացվում Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության բնապահպանական համագործակցության վարկային միջոցների ֆինանսավորմամբ:
ՆԵՐԲԵՌՆԵԼ