Հայ
Eng
«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների գնահատման խնդիրներն ու լուծումները
27 մարտի 2023

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների գնահատման խնդիրներն ու լուծումները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մարտի 27-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում շահառուներին ներկայացվել են Հայաստանում  գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերի վերաբերյալ հարցման արդյունքները: Հարցումն իրականացրել էր ծրագրի շրջանակում մրցույթով ընտրված «Սիվիտտա ԷյԷմ» կազմակերպությունը:

 

Հարցման հիմնական նպատակն էր հավաքագրել ազգային մակարդակով Հայաստանում գոմաղբի կառավարման կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ արդի տեղեկատվություն և երկրին բնորոշ արտանետումների գործոնների բացահայտման համար գործունեության վերաբերյալ մանրամասն տվյալներ, հստակեցնել առկա բացերն ու խնդիրները և ոլորտի փորձագետների հետ քննարկման արդյունքում առաջարկել միջոցառումներ գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների առաջնային տվյալների բարելավման համար:

 

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծել է գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման կայուն գործելակերպերի ներդրման կարևորությունը ջերմոցային գազերի արտանետումների ճշգրիտ գնահատման, ոլորտում կլիմայի փոփոխության մեղմման համապատասխան ծրագրերի ներգրավման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գնահատման և դրա նվազեցման կիրառելի լուծումների ինտեգրման համար:

 

Միջոցառմանը մասնակցեց Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Էկոնոմիկայի նախարարությունների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրության կոմիտեի, Հայաստանի ագրարային համալսարանի, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի» (CARD), Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի, «Շեն» ՀԿ-ի, «Վեսթմինսթրյան հիմնադրամ հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Խազեր» էկոլոգիական և մշակութային  ՀԿ-ի, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, ՄԱԶԾ, «Սիվիտտա ԷյԷմ» կազմակերպության 33 ներկայացուցիչ և ոլորտային փորձագետ:

 

Միջոցառման օրակարգը, ներկայացված նյութերը և հետազոտության նախագիծը հասանելի են այստեղ


Կիսվել